Ուկրաինայի ապագան ՆԱՏՕ-ում է. ԱՄՆ Պետդեպի խոսնակ
ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը հայտարարել է, որ Ուկրաինայի ապագան ՆԱՏՕ-ում է։
«Ուկրաինայի ապագան ՆԱՏՕ-ում. նա կդառնա ՆԱՏՕ-ի անդամ։ Մենք դա հստակ ասել ենք»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասել է նա։
Միլլերը, սակայն, չի հստակեցրել, թե դա երբ կարող է տեղի ունենալ։