հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Ուկրաինան հայտնել է ռուսական երկու ինքնաթիռ խոցելու մասին

Ուկրաինան հայտնել է ռուսական երկու ինքնաթիռ խոցելու մասին

Երկուշաբթի արևելյան ուղղությամբ խոցվել են Սու-34 կործանիչ-ռմբակոծիչ և Սու-35Ս կործանիչ: Այս մասին հայտնել է Ուկրաինայի զինված ուժերի ռազմաօդային ուժերի հրամանատար Նիկոլայ Օլեշչուկը, տեղեկացնում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Նշվում է, որ ռուսական կողմն այս հաղորդագրությունը չի մեկնաբանել։

Փետրվարի 17-ին Ուկրաինայի Զինված ուժերի հրամանատարությունը հայտարարել էր, որ խոցվել է ռուսական երեք ինքնաթիռ՝ երկու Սու-34 և մեկ Սու-35։ Ռուսական ռազմական աղբյուրներն այն ժամանակ հաստատել էին միայն մեկ կործանիչի՝ Սու-35-ի կորուստը։

  • Կիսվել: