Ուկրաինան հարվածներ է հասցրել Ղրիմի երկու կամուրջներին
Ուկրաինայի զինված ուժերը կիրակի օրը հարվածել են Խերսոնի շրջանը Ռուսաստանին բռնակցված Ղրիմի թերակղզու հետ կապող Գենիչեսկի կամրջին, գազատարը վնասվել է։ Քաղաքի ավելի քան 20 հազար բնակիչ մնացել է առանց գազամատակարարման։
Միաժամանակ տեղեկություններ են ստացվում մոտակա Չոնգարի կամրջին Ուկրաինայի զինված ուժերի հարվածի մասին։ «Հակառակորդը հրթիռային հարված է հասցրել Ղրիմի հյուսիսում գտնվող Չոնգարի կամրջի տարածքում։ Կամրջի ճանապարհահատվածը վնասվել է, վերանորոգման աշխատանքներն արդեն սկսվում են։ Զոհեր չկան», գրել է Ղրիմի օկուպացիոն վարչակազմի ղեկավար Ակսյոնովը։