ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Ուկրաինան ԱՄՆ-ից կասետային զինամթերք է ստացել․ Տարնավսկի

Ուկրաինան ԱՄՆ-ից կասետային զինամթերք է ստացել․ Տարնավսկի

՛՛Տավրիա՛՛ միացյալ ուժերի գործողության հրամանատար, գեներալ Ալեքսանդր Տարնավսկին հայտարարել է, որ Ուկրաինան կասետային զինամթերք է ստացել ԱՄՆ-ից, տեղեկացնում է 24tv.ua-ն։

Նա նշել է, որ կասետային զինամթերքն արդեն Ուկրաինայում է, բայց դեռ չի օգտագործվել։

՛՛Մենք դրանք նոր ենք ստացել, դեռ չենք օգտագործել, բայց դրանք կարող են արմատապես փոխել իրավիճակը մարտի դաշտում՛՛,-ասել է Տարնավսկին։

Նրա խոսքով՝ կասետային զինամթերքի օգտագործումն արգելված է խիտ բնակեցված շրջաններում, նույնիսկ եթե դրանք օկուպացված են ռուսական զորքերի կողմից: Այսպիսով, բարձրագույն ղեկավարությունը կորոշի այն տարածքները, որտեղ այն կարող է կիրառվել։

  • Կիսվել: