ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Ուկրաինական հետքը «Հյուսիսային հոսքերի» պայթեցումներում ավելի հաճախ է դրսեւորվում. Պեսկով

Ուկրաինական հետքը «Հյուսիսային հոսքերի» պայթեցումներում ավելի հաճախ է դրսեւորվում. Պեսկով

«Հյուսիսային հոսքերի» դիվերսիայի հետաքննողները պետք է ուշադրություն դարձնեն «ուկրաինական հետքին», որն ավելի հաճախ է հայտնվում, լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Ուկրաինական հետքերը այդ դիվերսիայում ավելի հաճախ են դրսեւորվում տարբեր զեկույցներում, հետաքննություններում, ԶԼՄ տեղեկություններում։ Դա իսկապես այդպես է»,- նշել է նա՝ մեկնաբանելով The Washington Post-ի հրապարակումը «Հյուսիսային հոսքերի» դիվերսիային Ուկրաինայի ԶՈւ գնդապետ Ռոման Չերվինսկու մասնակցության մասին, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։

Պեսկովն ավելացրել է, որ Կրեմլում ուշադիր ուսումնասիրում են այդ բոլոր տվյալները։ «Բայց դա առիթ է նրանց համար, ովքեր վարում են հետաքննությունը, այնուամենայնիվ, հաշվի առնել դա եւ «չփակել» այդ թեման, այլ ձգտել հայտարարել եւ հետաքննության հրապարակային արդյունքներ ներկայացնել, մեղավորներ, կատարողներ նշել, նշել նրանց, ովքեր մասնակցել են կոորդինացմանը, պատվիրմանը. այդ բոլոր անունները պետք է նշվեն»,- ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը։

Նա նաեւ ուշադրություն է հատկացրել հոդվածում առկա այն պնդմանը, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կարող էր տեղյակ չլինել իր ենթակաների այդ գործողությունների մասին։ «Դա, իհարկե, բավական տագնապալի նշան է, ոչ միայն մեզ մոտ, այլեւ հավաքական Արեւմուտքի երկրների համար։ Որովհետեւ եթե Կիեւի ռեժիմը արդեն չի վերահսկում իրավիճակն իր երկրում, ապա դա տագնապեցնող է եւ պետք է ուշադրության առնվի»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: