Պեսկովը կարևորել է Պետդումայի աշխատանքը նոր կազմով հնարավորինս արագ վերսկսելը
Պետդումայի օրակարգը մեծ է, ուստի կարևոր է ընտրություններով պայմանավորված դադարից հետո թույլ չտալ խորհրդարանի աշխատանքի ընդհատում։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Հետևաբար, իհարկե, անհրաժեշտ էր հնարավորինս արագ ապահովել պայմաններ, որպեսզի Պետդուման վերսկսի իր աշխատանքը արդեն նոր կազմով»,-նշել է նա:
Նշենք, որ Ռուսաստանի Դաշնային ժողովի Պետդումայի 9-րդ գումարման առաջին նիստը կկայանա սեպտեմբերի 30-ին։ Համապատասխան հրամանագիրը ստորագրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։



