հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Ուկրաինական դիվերսիոն-հետախուզական խմբի հետ մարտեր են ընթանում. Բելգորոդի նահանգապետ

Ուկրաինական դիվերսիոն-հետախուզական խմբի հետ մարտեր են ընթանում. Բելգորոդի նահանգապետ

Բելգորոդի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը հայտնել է, որ Նովայա Տավոլժանկայում ուկրաինական դիվերսիոն-հետախուզական խմբի հետ մարտեր են ընթանում, տեղեկացնում է Interfax-ը։

Նրա խոսքով՝ ինքը պատրաստ է հանդիպել Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության անդամների հետ, որոնք, ըստ Գլադկովի, ավելի վաղ ցանկանում էին հանդիպել և քննարկել գերիների փոխանակման հարցերը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ հունիսի 1-ին Ռուսաստանի ՊՆ-ն տեղեկացրել էր, որ ՌԴ ԶՈւ-ն Բելգորոդի Շեբեկինո քաղաքի ուղղությամբ տանկերով ուկրաինական երկու մոտոհետևակային վաշտի երեք գրոհ է հետ մղել։ Վնասվել էին էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտներ, բնակելի տներ։

Իր հերթին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ավելի ուշ հայտնել էր, որ Բելգորոդի գնդակոծությունները չեն ազդի Ռուսաստանի ռազմական հատուկ գործողության արդյունքի վրա։

  • Կիսվել: