Բելգորոդում Ուկրաինայի զինված ուժերի հարձակման հետևանքով չորս վիրավորներից մեկը երեխա է
Բելգորոդում բազմաբնակարան շենքի վրա Ուկրաինայի զինված ուժերի հարձակման հետևանքով չորս մարդ է վիրավորվել, այդ թվում՝ 3 տարեկան մեկ երեխա: Նրանք հոսպիտալացվել են։ Այս մասին հայտնել է շրջանի օպերատիվ շտաբը։
Ըստ շտաբի տելեգրամյան ալիքի՝ պայթյունի հետևանքով հրդեհվել են մի քանի պատշգամբներ, սակայն մասնագետներն արդեն մարել են կրակը։ Շենքում վնասվել են նաև ճակատային հատվածն ու ապակեպատումը:


