Ուկրաինան հարձակվել է Բելգորոդի և Բրյանսկի մարզերի վրա. կան զոհ և վիրավորներ
Բելգորոդի մարզի Գրայվորոնի շրջանում Ուկրաինայի զինված ուժերի գրոհների հետևանքով զոհվել է մի տղամարդ, վիրավորվել մի կին: Այս մասին ասված է տարածաշրջանի օպերատիվ շտաբի՝ MAX հարթակի ալիքում:
«Գրայվորոնի շրջանի Գորա-Պոդոլ գյուղում դրոնը հարվածել է առանձնատան տարածքին։ Ստացած վնասվածքներից տեղում մի տղամարդ է մահացել։․ Գրայվորոն քաղաքում դրոնի հարձակման հետևանքով մի կին է վիրավորվել»,-ասված է հաղորդագրության մեջ:
Հաղորդվում է նաև, որ բեկորային վնասվածքներ ստացած կինն ինքնուրույն է դիմել շրջանային հիվանդանոց:
Իր հերթին Բրյանսկի մարզպետի ժամանակավոր պաշտոնակատար Եգոր Կովալչուկը հայտնել է, որ շրջանի 2 ձեռնարկությունների և բենզալցակայանի վրա Ուկրաինայի զինված ուժերի հարձակումների հետևանքով վիրավորվել է 6 մարդ:
Նա հավելել է, որ տուժածներին ցուցաբերվում է անհրաժեշտ բժշկական օգնություն:



