երեքշաբթի, նոյեմբեր 17
17 / 11 / 2026
Քննարկվել են բենզալցակայանների գործունեությունը կարգավորող իրավական դաշտի վերանայման և քաղաքաշինական նորմերի արդիականացման վերաբերյալ հարցեր

Քննարկվել են բենզալցակայանների գործունեությունը կարգավորող իրավական դաշտի վերանայման և քաղաքաշինական նորմերի արդիականացման վերաբերյալ հարցեր

Քաղաքաշինության կոմիտեում տեղի է ունեցել հանդիպում «ՀՀ նավթամթերք ներկրողների ասոցացիա» հասարակական կազմակերպության ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են բենզալցակայանների գործունեությունը կարգավորող իրավական դաշտի վերանայման և քաղաքաշինական նորմերի արդիականացման վերաբերյալ հարցեր։

Հանդիպման մասնակիցները ներկայացրել են ժամանակակից տեխնոլոգիաների ընձեռած անվտանգության ապահովման լայն հնարավորությունները և միջազգային փորձը՝ ընդգծելով գործող կարգավորումների վերանայման անհրաժեշտությունը։ Դիտարկվել են հարակից բնակելի ու հասարակական շենքերից սահմանված հեռավորությունների և հողամասի նվազագույն մակերեսների ապահովման ներկայիս պահանջները։

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը տեղեկացրել է, որ մասնագիտական քննարկումներ են ընթանում՝ քաղաքաշինական գործող նորմերում փոփոխություններ նախատեսելու վերաբերյալ։

Հանդիպման արդյունքում որոշվել է կազմակերպել քննարկումներ իրավասու կառույցների հետ՝ բարձրաձայնված խնդիրներին առավել արդյունավետ լուծումներ գտնելու նպատակով։

  • Կիսվել: