երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
«Թուրքմենական ավիաուղիները» մեկ ամսով դադարեցրել են թռիչքները դեպի Մոսկվա

«Թուրքմենական ավիաուղիները» մեկ ամսով դադարեցրել են թռիչքները դեպի Մոսկվա

«Թուրքմենական ավիաուղիներ» ընկերությունը դեկտեմբերի 30-ից մեկ ամսով դադարեցնում է Աշխաբադից Մոսկվա թռիչքները, հաղորդում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով ավիափոխադրողի մամուլի ծառայությանը:
 
«Հարգելի ուղևորներ, դեկտեմբերի 30-ից հունվարի 31-ն ընկած ժամանակահատվածում Աշխաբադ-Մոսկվա-Աշխաբադ երթուղով կանոնավոր չվերթները չեղարկվել են»,-ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ ուղևորները կկարողանան ամբողջ ծավալով ստանալ արդեն գնված տոմսերի գումարը:

  • Կիսվել: