հինգշաբթի, մայիս 30
30 / 5 / 2024
Թուրքիայում կառուցվում է երկկողմանի ամենամեծ թունելը Եվրոպայում

Թուրքիայում կառուցվում է երկկողմանի ամենամեծ թունելը Եվրոպայում

Թուրքիայի Հաղորդակցության և ենթակառուցվածքների նախարար Ջահիթ Թուրհանը հայտարարել է, որ Սև ծովի արևելյան ափը Մերձավոր Արևելքին, Կովկասին և Իրանին կապող պատմական «Մետաքսի ճանապարհի» վրա գտնվող հսկայական թունելի շինարարական աշխատանքները մեծ թափով առաջ են ընթանում, գրում է ermenihaber.am-ը:

«Ziganan» որպես երկկողմանի թունել՝ ունենալու է 14.5 կմ երկարություն։ Այս ցուցանիշով այն առաջին տեղն է զբաղեցնելու Եվրոպայում և երկրորդը՝ ամբողջ աշխարհում։

Նախարար Թուրհանը նշել է, որ ներկա պահին շինարարական աշխատանքներն ընթանում են Տրապիզոնի հատվածում։ Ըստ նրա հաղորդած տեղեկությունների՝ թունելի հորատման աշխատանքների 65%-ը և բետոնապատման 45%-ն արդեն իրագործվել են։

Այս թունելը նպատակ ունի բարելավել  հատկապես Տրապիզոն-Գյումուշհանե-Էրզրում հատվածի երթևեկությունը և, շրջանցելով քաղաքային երթևեկությունը, բեռնաթափել այն։

  • Կիսվել: