կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Թուրքիայում կացնով հարձակվել են Աթաթուրքի կիսանդրու վրա

Թուրքիայում կացնով հարձակվել են Աթաթուրքի կիսանդրու վրա

Թուրքիայի Մանիսա նահանգի Շեհզադե շրջանում հարձակում է իրականացվել Թուրքիայի Հանրապետության հիմնադիր և առաջին նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի կիսանդրու վրա, գրում է ermenihaber.am-ը:

Հարձակումն իրականացրած անձը կացնով մի քանի հարված է հասցրել կիսանդրուն, ինչի հետևանքով այն վնասվել է։ Տեղի բնակիչների վկայությամբ՝ նախքան հարվածելը նա բղավել է «‎Կուռքերին ե՞ք պաշտում»‎։

Այնուհետև բնակիչները միջամտել են դեպքին և կարողացել խլել կացինը նրա ձեռքից։ Հարձակուն իրականացրած անձը բերման է ենթարկվել, այնուհետև ցուցմունք տալուց հետո ազատ արձակվել։

  • Կիսվել: