ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Մահից 85 տարի անց Աթաթուրքի անունն այլևս չի նշվում հավատացյալների ուրբաթօրյա քարոզում

Մահից 85 տարի անց Աթաթուրքի անունն այլևս չի նշվում հավատացյալների ուրբաթօրյա քարոզում

Թուրքիայի կրոնական գործերի վարչությունը Թուրքիայի Հանրապետության հիմնադիր-առաջնորդ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի անունը չի հիշատակել նրա մահվան 85 տարելիցին՝ նոյեմբերի 10-ին անցկացված ուրբաթօրյա քարոզում, գրում է ermenihaber.am-ը:

Մասնավորապես թուրքական մեդիայում նշվում է, որ «Լինել սուրբ և ազնիվ հավատացյալ» խորագրով քարոզի ընթացքում ոչ մի խոսք չի ասվել Աթաթուրքի մահվան տարելիցի մասին:

Մամուլում արված հրապարուկմներից պարզ է դառնում, որ սա առաջին դեպքը չէ, երբ վարչության քարոզների ժամանակ տեղ չի հատկացվում ազգային տոներին:

  • Կիսվել: