ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Աթաթուրքին «հրեա բիճ» անվանած թուրք մեղադրյալն արդարացվել է

Աթաթուրքին «հրեա բիճ» անվանած թուրք մեղադրյալն արդարացվել է

«Աթաթուրքին վիրավորելու համար» մեղադրվող Թուրքիայի քաղաքացի Ահմեդ Բոստանջըն կանգնել է դատարանի առաջ։ Դատարանը նրան արդարացրել է, գրում է ermenihaber.am-ը

2023թ. նոյեմբերի 10-ին՝ ուրբաթօրյա աղոթքից հետո, բողոքելով մահմեդական հոգևորականի՝ իմամի կողմից Աթաթուրքի պատվին կատարված աղոթքի դեմ՝ Ահմեդ Բոստանջըն սոցիալական ցանցերում տեսանյութ էր հրապարակել այդ կապակցությամբ։ 20-ամյա Բոստանջըն մեղադրվել էր «Աթաթուրքի հիշատակը հրապարակավ վիրավորելու մեջ», և մեղադրող կողմը դատարանից պահանջել էր մինչև չորսուկես տարվա ազատազրկում։

Առաջին դատական ​​նիստում Բոստանջըն հայտարարել էր․

«Ես գիտեմ, որ այս վիրավորանքները ընդունված չեն իսլամում: Իսլամը հիմնված է բարոյական սկզբունքների վրա: Հետևաբար, ես զղջում եմ»:

Նա խոստովանել է, որ Աթաթուքրին անվանել է «հրեա բիճ»։

Դատարանը նրան ազատ արձակելու որոշում է կայացրել, իսկ դատարանի որոշման հրապարակումից հետո նրա կողմնակիցների խումբը տոնել է՝ վանկարկելով «Կեցցե շարիաթը»-ի կարգախոսը։

Նշենք, որ շարիաթը իսլամի կրոնական և իրավական օրենքների ժողովածու է, որը իսլամական ավանդույթի մաս։

  • Կիսվել: