շաբաթ, հունիս 13
13 / 6 / 2026
Ալիևն Ամերիկյան հրեական կազմակերպությունների պատվիրակության հետ քննարկել է TRIPP-ը

Ալիևն Ամերիկյան հրեական կազմակերպությունների պատվիրակության հետ քննարկել է TRIPP-ը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Ամերիկյան հրեական խոշոր կազմակերպությունների նախագահների համաժողովի նախագահ Բեթսի Բըրնս Քորնի գլխավորած պատվիրակության հետ:

Մասնավորապես՝ Քորնը շնորհավորել է անցյալ տարվա օգոստոսին Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջխաղացման գործում ձեռք բերված նվաճումների կապակցությամբ։

Իր հերթին Ալիևն անդրադարձել է ձեռքբերումների հասնելու գործում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դերին։

Նա ընդգծել է, որ ադրբեջանական և հայկական կողմերն արդեն սովորել են խաղաղ ապրելուն: Ալիևի խոսքով՝ տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովումը զգալի ներդրում կունենա տարածաշրջանի զարգացման գործում: Այս համատեքստում Ադրբեջանի նախագահը կարևորել է TRIPP-ի և հաղորդակցության այլ նախագծերի դերը տարածաշրջանային համագործակցության ընդլայնման հարցում։ Նա նաև հայտարարել է, որ Ադրբեջան-ԱՄՆ հարաբերությունները հաջողությամբ են զարգանում Դոնալդ Թրամփի իշխանության գալուց ի վեր:

Բացի այդ՝ կողմերը գոհունակություն են հայտնել նաև Ադրբեջան-ԱՄՆ հարաբերությունների զարգացման վերաբերյալ:

  • Կիսվել: