Իսակովի պողոտան պետք է գործի անխափան․ Տիգրան Ավինյան
«Ես գիտեմ, որ ջրային կոմիտեն մեզ հայտ է ներկայացրել Իսակովի պողոտան նորից լայնակի քանդելու վերաբերյալ, որտեղ հենց այս տարի է իրականացվել միջին նորոգում։ Մեր տեղեկացնելու իմաստն այն է, որ եթե կա անելու աշխատանք, ապա ներդրումային ծրագիրը պետք է իրականացվի մինչև միջին նորոգման աշխատանքները»,- ասել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը և շեշտել, որ կարելի է այդ կանոնը հստակ սահմանել․ այլ պարագայում չեն կարող թույլ տալ լայնակի հատումներ։
«Եվ ես հասկանում եմ, որ ջրային ոլորտի տեսանկյունից սա շատ կարևոր ներդրումային ծրագիր է»,- շեշտել է նա՝ ընդգծելով, որ Իսակովի պողոտան պետք է գործի անխափան։



