երկուշաբթի, հունիս 23
23 / 6 / 2025
Թուրքիայում ավտոբուս է կողաշրջվել. կա 10 վիրավոր

Թուրքիայում ավտոբուս է կողաշրջվել. կա 10 վիրավոր

Թուրքիայի արևելյան հատվածում գտնվող Սիվաս նահանգի Իմրանլը շրջանում ուղևորափոխադրող ավտոբուս է կողաշրջվել:

Մասնավորապես թուրքական «Yeşil Erciş» ընկերությանը պատկանող ավտոբուսը, Անկարայից Վան ուղևորվելիս, Սիվաս (Սեբաստիա)-Էրզինջան ավտոմայրուղու Քեմրելի գյուղի հատվածում կողաշրջվել է, ինչի հետևանքով վիրավորվել է 10 մարդ:

Դեպքի վայր են ուղարկվել շտապօգնության, ոստիկանության և ժանդարմերիայի բրիգադներ: Վիրավորները տեղափոխվել են մոտակա քաղաքային հիվանդանոց: 

  • Կիսվել: