երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Թուրքիայում 12 հոգու հոսպիտալացրել են կորոնովիրուսի կասկածով

Թուրքիայում 12 հոգու հոսպիտալացրել են կորոնովիրուսի կասկածով

Թուրքիայում 12 հոգի հոսպիտալացվել են կորոնովիրուսի կասկածով։ Ընդ որում նրանցից 10-ը չինացի զբոսաշրջիկներ են, իսկ 2-ը` Թուրքիայի քաղաքացի, գրում է ermenihaber.am-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստի-ին:

Թուրքիայի զբոսաշրջային Կապադովկիա շրջանն ընդգրկող Աքսարայ նահանգի նահանգապետ Ալի Մանթըն հայտարարել է, որ զբոսաշրջիկներից մեկը թոքաբորբի ախտանիշեր ունի, և որպես կանխարգելիչ քայլ՝ մեկուսացվել է նրանց հետ շփման մեջ գտնված 9 մարդ ևս։

Ներկա պահին առկա տեղեկատվության համաձայն՝ Չինաստանում հիշյալ վիրուսով վարակված է ավելի քան 4.5 հազար մարդ, իսկ շուրջ 100 մարդ արդեն մահացել է։

 
 

  • Կիսվել: