երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Թուրքիայից փախստականներ շարժվում են դեպի ԵՄ սահմաններ

Թուրքիայից փախստականներ շարժվում են դեպի ԵՄ սահմաններ

Թուրքիայից հազարավոր փախստականներ սկսել են շարժվել դեպի Եվրամիության անդամ երկրների սահմաններ: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Անկարան հայտարարել է, որ չի խոչընդոտելու փախստականների շարժին դեպի Եվրոպա: Այս մասին տեղեկացնում է haberturk.com կայքը:

Նշվում է, որ տարբեր ազգերի փախստականները, որոնք գտնվում են Թուրքիայի տարածքում, մեծ խմբերով հավաքվում և ոտքով կամ տրանսպորտով շարժվում են դեպի ցամաքային և ծովային սահմանակետեր, որոնք Թուրքիային կապում են ԵՄ երկրների հետ:

Հաղորդվում է, որ փախստականների մեծ խմբեր են նկատվել Ստամբուլում, Էդիրնեում, Իզմիրում և Այդընում:

 

Ինչպես հայտնի է` Թուրքիայի տարածքում գտնվում է շուրջ 3,6 միլիոն փախստական:

  • Կիսվել: