Թուրքիայի խորհրդարանը կողմ է Հյուսիսային Իրաքում և Սիրիայում ռազմական գործողություններ իրականացնելու թույլտվության երկարաձգմանը
Այսօր Թուրքիայի խորհրդարանը վավերացրել է մի բանաձև, որով երկու տարով կերկարաձգվի Հյուսիսային Իրաքում և Սիրիայում հակաահաբեկչական անդրսահմանային գործողություններ իրականացնելու թույլտվությունը, տեղեկացնում է ՛՛Անադոլու՛՛-ն:
Նշվում է, որ որոշմանը կողմ են քվեարկել իշխող ՛՛Արդարություն և զարգացում՛՛, ՛՛Ազգայնական շարժում՛՛ և ընդդիմադիր ՛՛Լավ՛՛ կուսակցությունները: Դեմ են քվեարկել Հանրապետական ժողովրդական կուսակցությունը և Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը:
Բանաձևում նշվում է, որ Թուրքիայի հարավային սահմաններին ռիսկերն ու շարունակվող հակամարտություններից բխող սպառնալիքները շարունակում են աճել:
Հյուսիսային Իրաքում և Սիրիայում թուրքական զինուժը կկարողանա գործողություններ իրականացնել մինչև 2023-ի հոկտեմբերի 30-ը: