կիրակի, հունիս 22
22 / 6 / 2025
Թուրքիայի ղեկավարության մտադրությունը BRICS-ին միանալու վերաբերյալ, հավանաբար, լուրջ է․ Լավրով

Թուրքիայի ղեկավարության մտադրությունը BRICS-ին միանալու վերաբերյալ, հավանաբար, լուրջ է․ Լավրով

Թուրքիայի ղեկավարության մտադրությունները BRICS-ին միանալու վերաբերյալ, հավանաբար, լուրջ են, եթե երկրի իշխանությունները համապատասխան հայտարարություններ անեն, РБК մեդիա հոլդինգին տված հարցազրույցում ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

Ավելի վաղ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հաստատել էր, որ Թուրքիան BRICS-ին լիարժեք մասնակցության հայտ է ներկայացրել, և այն այժմ քննարկման փուլում է։

«Ես ելնում եմ նրանից, որ երբ երկրի ղեկավարությունը հայտարարում է, որ կոնկրետ քայլ է անում, դա հիմնված է լուրջ մտադրությունների վրա»,- ասել է նախարարը՝ պատասխանելով Թուրքիայի մտադրությունների հնարավոր լրջության մասին հարցին։

  • Կիսվել: