Թուրքիայի արտգործնախարարը 5 տարվա մեջ առաջին անգամ մեկնել է ԵՄ նախարարների հետ հանդիպման
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հուսով է առաջընթաց գրանցել Եվրամիության հետ Անկարայի անսովոր հարաբերությունների բարելավման հարցում, երբ նա հինգ տարվա ընթացքում առաջին անգամ մասնակցի Բրյուսելում ԵՄ նախարարների հանդիպմանը, ըստ Reuters-ի՝ հայտնել է նրա նախարարության աղբյուրը։
Դաշինքին միանալու՝ երկու տասնամյակ առաջ մեկնարկած Թուրքիայի հայտը սառեցվել է երկրի մարդու իրավունքների վիճակի և Արևելյան Միջերկրական ծովում և Կիպրոսում քաղաքական վեճերի առնչությամբ ԵՄ-ի մտահոգությունների պատճառով: Միաժամանակ դաշինքը կախված է ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի օգնությունից, հատկապես միգրացիոն հարցերում։
ԵՄ անդամ Հունաստանի և Թուրքիայի միջև լարվածությունը սրվեց 2019 թվականին, ինչի հետևանքով Բրյուսելը սպառնաց պատժամիջոցներ կիրառել Անկարայի դեմ և դադարեցնել երկխոսության որոշ ուղիներ: Անկարան ամիսներ շարունակ կոչ է անում այս բանակցություններին, սակայն քիչ առաջընթաց է գրանցվել:
2021 թվականից հարաբերությունները բարելավվել են, և բարձր մակարդակով բանակցությունները վերսկսվել են։ Թուրքիայի ԱԳՆ աղբյուրը գործակալությանը հայտնել է, որ Անկարան ԵՄ-ի կողմից Թուրքիայի արտգործնախարարին ուղղված հրավերը համարում է որպես երկխոսություն հաստատելու փորձ։
Հանդիպմանը նախատեսվում է քննարկել մուտքի թույլտվության ռեժիմը և ԵՄ-Թուրքիա մաքսային միության արդիականացումը։