հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024

Թուրքիան, Ռուսաստանը և Իրանը եռակողմ գագաթնաժողով կանցկացնեն

Թուրքիայի, Ռուսաստանի եւ Իրանի ներկայացուցիչները համաձայնեցնում են սիրիական կարգավորման շուրջ եռակողմ գագաթնաժողովի ամսաթիվը: Այս մասին  հայտնել են Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունից։

«Կողմերի միջեւ համաձայնության ձեռքբերումից հետո հասարակայնությանը կտեղեկացվի գագաթնաժողովի ամսաթվի մասին»,-ընդգծել են Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունում:

Ավելի վաղ ՌԴ ԱԳ փոխնախարար, Մերձավոր Արեւելքի եւ Աֆրիկայի երկրների հարցերով նախագահի հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Բոգդանովը հայտնել էր, որ եռակողմ գագաթնաժողովը  կարող է տեղի ունենալ Թեհրանում մարտի սկզբին, եթե ստացվի Թուրքիայի ղեկավարության համաձայնությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը

  • Կիսվել: