Թուրքիան ռադիոլոկացիոն գերժամանակակից համակարգերով ինքնաթիռների ձեռքբերման մասին է հայտնել
Թուրքիայի Պաշտպանական արդյունաբերության նախագահ Իսմայիլ Դեմիրը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում հայտնել է ռադիոէլեկտրոնային պայքարի նոր ինքնաթիռների ձեռքբերման մասին։ Օդուժի նոր միավորները պետք է համալրեն Թուրքիայի զինված ուժերը։
Ինքնաթիռների ձեռքբերման պայմանագիրն արդեն ստորագրվել է Պաշտպանական արդյունաբերության ծառայության և THY Teknik ընկերության միջև։
Ըստ Իսմայիլ Դեմիրի՝ թուրքական բանակի նոր ինքնաթիռները համալրված են լինելու ռադիոլոկացիոն գերժամանակակից համակարգերով, որոնք կարող են հեռու տարածությունից տեղորոշել հավանական հակառակորդի ռազմական օբյեկտների տեղակայման վայրերը։