երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Թուրքիան կշարունակի աջակցել Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը

Թուրքիան կշարունակի աջակցել Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը

Թուրքիան կշարունակի աջակցել Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ բանակցությունների ավարտին տեղի ունեցած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, տեղեկացնումէ  ՏԱՍՍ-ը:

Նա, մասնավորապես, նշել է. «Ես կրկին կցանկանայի ընդգծել, որ մենք չենք ընդունում Ղրիմի անօրինական բռնակցումը: Մենք շարունակում ենք աջակցել Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը»:

Ըստ նրա՝ Թուրքիան կշարունակի ուշադրությամբ հետևել Ղրիմի թաթարների վիճակին: Էրդողանն ասել է. «Ուկրաինայի իշխանությունների հետ միասին մենք շարունակում ենք աջակցություն ցուցաբերել Ղրիմի թաթար-թուրքերին, որոնք այս երկրի վաղեմի բնակիչներն են»:

  • Կիսվել: