չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Թուրքիան հերքել է իրեն ուղղված մեղադրանքները Բելառուս ներգաղթյալներ տեղափոխելու հարցում

Թուրքիան հերքել է իրեն ուղղված մեղադրանքները Բելառուս ներգաղթյալներ տեղափոխելու հարցում

Թուրքիան հերքում է Բելառուս ներգաղթյալների տեղափոխելու հարցում ներգրավվածության մեղադրանքները: Այս մասին ասել է երկրի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն իր լեհ գործընկեր Զբիգնև Ռաուի հետ հեռախոսազրույցի ժամանակ:

«Թուրքիայի և Լեհաստանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել, որում քննարկել են լեհ-բելառուսական սահմանին անօրինական ներգաղթյալների հետ կապված իրավիճակը: Մեր նախարարը լեհական կողմին է հայտնել իր հիասթափությունն առ այն, որ թեև Թուրքիան խնդրում ընդգրկված կողմ չէ, նրան փորձում են դարձնել այդպիսին: Նա հերքել է Թուրքիայի և Turkish Airlines ավիաընկերության հասցեին հնչող անհիմն մեղադրանքներն այդ հարցով»,- ասվում է Թուրքիայի ԱԳՆ հաղորդագրության մեջ:

Չավուշօղլուն Լեհստանին առաջարկել է տեխնիկական հանձնաժողով ուղարկել Թուրքիա՝ ներգաղթյալների հետ կապված ճգնաժամն ուսումնասիրելու համար:

Երկուշաբթի Բելառուսի Պետական սահմանային հանձնաժողովը հայտնել էր, որ հիմնականում քուրդ փախստականներից կազմված մեծաթիվ խումբն ուղևորվել է Լեհաստանի հետ սահմանի մոտ: Սահմանի երկայնքով ավելի քան 2000 փախստական է մնացել կանգնած՝ հանդիպելով լեհական կողմի արգելափակմանը:

Վերջերս Լիտվան, Լատվիան և Լեհաստանը պարբերաբար տեղեկացնում են Բելառուսի հետ սահմանին անօրինական ներգաղթյալների ձերբակալության մասին՝ մեղադրելով Մինսկին միգրացիոն ճգնաժամ ստեղծելու մեջ:

  • Կիսվել: