կիրակի, հունիս 28
28 / 6 / 2026
Իսրայելը հայտնել է, որ պատրաստվում է երկարատև մնալ Լիբանանի անվտանգnւթյան գոտում

Իսրայելը հայտնել է, որ պատրաստվում է երկարատև մնալ Լիբանանի անվտանգnւթյան գոտում

Իսրայելի պաշտպանության բանակը պատրաստվում է երկարատև մնալ Հարավային Լիբանանի անվտանգության գոտում՝ մինչև լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման ամբողջական զինաթափումը։ Այս մասին տեսաուղերձի ժամանակ հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն։

Նա, մասնավորապես, նշել է. «Վարչապետը և ես հանձնարարել ենք Իսրայելի պաշտպանության բանակին պատրաստվել անվտանգության գոտում երկարատև մնալուն և համապատասխանաբար նախապատրաստվել զինվորների պաշտպանությանն ու հյուսիսային բնակավայրերի համար սպառնալիքների վերացմանը»։

Ըստ Կացի՝ Վաշինգտոնում ստորագրված համաձայնագիրը չի նախատեսում իսրայելական ուժերի որևէ նահանջ Հարավային Լիբանանից, քանի դեռ «Հեզբոլլահ» շարժումը չի զինաթափվել երկրի ողջ տարածքում և չի ապահովվել Իսրայելի հյուսիսի բնակիչների անվտանգությունը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ուրբաթ օրը Լիբանանի և Իսրայելի ներկայացուցիչները Վաշինգտոնում ԱՄՆ միջնորդությամբ ստորագրել են հակամարտության կարգավորման մասին շրջանակային համաձայնագիր։

 

  • Կիսվել: