շաբաթ, հունիս 27
27 / 6 / 2026
Սերբիայի նախագահն առաջիկա շաբաթներին հրաժարական կտա

Սերբիայի նախագահն առաջիկա շաբաթներին հրաժարական կտա

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հրաժարական կտա առաջիկա շաբաթներին և կնշանակի արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններ։ Այս մասին Բելգրադում Ազգային ժողովի (Սկուպշչինայի) շենքի առջև անցկացված հանրահավաքում
հայտնել է ինքը՝ Վուչիչը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

«Վերջին 14 տարիների ընթացքում յուրաքանչյուր պահին հավատարմորեն ծառայել եմ ձեզ։ Ասում էին, որ ես երբեք չեմ հեռանա այս պաշտոնից։ Նրանք սխալվում են. սրանք Սերբիայի նախագահի պաշտոնում իմ վերջին օրերն են»,- ասել է Վուչիչը։

Նշվում է, որ Սահմանադրության համաձայն՝ նրա երկրորդ նախագահական ժամկետը նախատեսված էր ավարտել 2027 թվականի կեսերին, բայց նա որոշեց լքել իր պաշտոնը գրեթե երկու տարի շուտ։

Ավելի վաղ «Սերբիագազ» պետական գազային ընկերության դիտորդ խորհրդի նախագահ, Սերբիայի նախկին փոխվարչապետ Ալեքսանդր Վուլինը հայտարարել էր, որ Վուչիչը չի առաջադրվի նոր նախագահական ժամկետի համար։ Նրա խոսքով՝ պաշտոնը թողնելուց հետո էլ Վուչիչը կշարունակի ակտիվորեն մասնակցել երկրի քաղաքական կյանքին։
© factor.am

  • Կիսվել: