Թուրքիան համագործակցելու է թե՛ ԵՄ-ի, թե՛ ՇՀԿ-ի հետ. Էրդողան
Թուրքիան պարտադրված չէ ընտրություն կատարել ԵՄ և Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) միջև, այլ համագործակցելու է երկու կազմակերպությունների հետ: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
«Նրանք, ովքեր չեն ցանկանում, որ մենք հետաքրքրվենք մեր հարևաններով՝ Իրաքով, Իրանով, Սիրիայով և Պաղեստինով, անգրագետ են, եթե ոչ չարամիտ։ Թուրքիան կարող է արդյունավետ երկիր լինել, եթե հարաբերություններ զարգացնի Արևելքի և Արևմուտքի հետ միաժամանակ»,-վստահեցրել է նա:
Նշենք, որ ավելի վաղ Թուրքիայի ղեկավարը հայտարարել էր, որ Անկարայի նպատակը ՇՀԿ-ին անդամակցությունն է։