երկուշաբթի, հունիս 23
23 / 6 / 2025
Թուրքիան Եգիպտոսին անօդաչու սարքեր կմատակարարի

Թուրքիան Եգիպտոսին անօդաչու սարքեր կմատակարարի

Եգիպտոսին թուրքական անօդաչու թռչող սարքերի մատակարարման մասին պայմանագիրը նախատեսվում է ստորագրել սեպտեմբերի 4-ին Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս-Սիսիի՝ Անկարա կատարելիք այցի ընթացքում։ Այս մասին հայտնում է Milliyet թերթը։

Ալ-Սիսիի՝ Թուրքիա կատարած առաջին պաշտոնական այցի շրջանակներում տեղի կունենա երկու երկրների միջև ռազմավարական համագործակցության բարձր մակարդակի խորհրդի նիստ՝ քննարկելու երկկողմ ապրանքաշրջանառությունը տարեկան 10 միլիարդ դոլարից մինչև 15 միլիարդ դոլար ավելացնելու հեռանկարները:

Աս-Սիսիի և նրա թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի բանակցությունների ծրագրում գլխավոր հարցը լինելու է պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորումը։ Կողմերը մանրամասն կքննարկեն նաեւ Արեւելյան Միջերկրական ծովում, Լիբիայում տիրող իրավիճակը եւ տարածաշրջանային այլ հարցեր, նշում է Milliyet-ը։

  • Կիսվել: