երկուշաբթի, հունիս 23
23 / 6 / 2025
Թուրքիան ԲՐԻԿՍ-ին անդամակցելու հայտ է ներկայացրել

Թուրքիան ԲՐԻԿՍ-ին անդամակցելու հայտ է ներկայացրել

Թուրքիան պաշտոնական հայտ է ներկայացրել BRICS-ին միանալու համար։ 

Այս մասին հայտնում է Bloomberg-ը: 

Ինչպես նշել է գործակալությունը, այս կերպ Թուրքիան ձգտում է ամրապնդել իր ազդեցությունն աշխարհում և ընդլայնել կապերը զարգացող երկրների հետ։

Bloomberg-ի փոխանցմամբ՝ ասոցիացիայի ընդլայնման հարցը կարող է քննարկվել BRICS-ի առաջիկա գագաթնաժողովում, որն անց է կացվելու հոկտեմբերի 22-24-ը Կազանում։

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը ամռան սկզբին ասել էր, որ Անկարան կցանկանար միանալ ասոցիացիային։ 

Ավելի վաղ BRICS-ին անդամակցելու հայտ էր ներկայացրել նաև Ադրբեջանը։ 

Կազմակերպությունը կոչվում է BRICS՝ հիմնադիր երկրների՝ Բրազիլիայի, Ռուսաստանի, Հնդկաստանի, Չինաստանի և Հարավային Աֆրիկայի անգլերեն սկզբնատառերով։ Ներկայումս կազմակերպությունը ներառում է  9 երկիր՝ Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան, Հարավային Աֆրիկա, Եգիպտոս, Իրան, Եթովպիա և Արաբական Միացյալ Էմիրություններ։

 

  • Կիսվել: