հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
Թուրքիան Ադրբեջանի մասնակցությամբ զորավարժություններ է սկսել

Թուրքիան Ադրբեջանի մասնակցությամբ զորավարժություններ է սկսել

Թուրքիան Միջերկրական ծովում մեկնարկել է ՛՛Արևելյան Ակդենիզ 2021՛՛ ռազմածովային զորավարժությունները, տեղեկացնում են թուրքական լրատվամիջոցները:

Նշվում է, որ զորավարժություններին մասնակցում են նաև Ադրբեջանի ռազմածովային ուժերը:

Ընդհանուր առմամբ, գործողություններին մասնակցում են 10 երկրների ռազմածովային նավատորմի 35 նավ և անձնակազմի 5 հազար մարդ:

Հաղորդվում է նաև, որ զորավարժությունների հիմնական նպատակն է հետևել թուրքական ռազմածովային նավատորմի, ինչպես նաև պարեկային օդանավերի, ուղղաթիռների և անօդաչու թռչող սարքերի մարտական պատրաստությանը:

  • Կիսվել: