Թուրք-իրանական սահմանը փակ է կորոնավիրուսի պատճառով
Թուրքիան որոշում է կայացրել փակել Իրանի հետ սահմանը՝ ելնելով անվտանգության նկատառումներից: Մասնավորապս փակվել են թուրք-իրանական սահմանի Էսենդարա և Քափիքոյ անցակետերը:
Այդ որոշումը կայացրել են անվտանգության նկատառուներից ելնելով, երբ հայտնի է դարձել Իրանում կորոնավիրուսով վարակման 43 դեպքի մասին, որոնցից 8-ը՝ մահվան ելքով:
«Ռիա Նովոստիի» փոխանցմամբ, այս միջոցն ընդունվել է Նովրուզի տոնակատարությանն ընդառաջ Իրանից Վան նահանգ ուղևորվող զբոսաշրջիկների հոսքի ֆոնին: