չորեքշաբթի, հունիս 25
25 / 6 / 2025
Թրամփին առաջադրել են Խաղաղության Նոբելյան մրցանակի. Fox News

Թրամփին առաջադրել են Խաղաղության Նոբելյան մրցանակի. Fox News

ԱՄՆ կոնգրեսական Բադի Քարթերը Դոնալդ Թրամփին առաջադրել է Խաղաղության Նոբելյան մրցանակի՝ ի նշան Իսրայելի և Իրանի միջև զինված հակամարտության դադարեցման և Իրանի՝ միջուկային զենքի ստացումը կանխելու համար, տեղեկացնում է Fox News-ը:

Նշվում է, որ սա առաջին անգամը չէ, որ Թրամփին առաջադրում են Խաղաղության Նոբելյան մրցանակի: Այս տարվա սկզբին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Դարել Իսան Թրամփին առաջադրել էր մրցանակի համար՝ նշելով, որ 2024 թվականի ընտրությունում նրա հաղթանակը «զարմանալիորեն արդյունավետ ազդեցություն է ունեցել համաշխարհային խաղաղության վրա»։

2025 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակի համար առաջադրվել է 338 թեկնածու։

 

  • Կիսվել: