Տոկաևը կոչ է արել մանրակրկիտ ստուգել Ղազախստանի ավիացիոն անվտանգությունը
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարել է Ակտաուի մոտ տեղի ունեցած ավիավթարից հետո հանրապետությունում ավիացիոն անվտանգության վիճակի ուշադիր ուսումնասիրության անհրաժեշտության մասին։ Այդ մասին հայտնել է Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությունը։
«Նախագահը նշել է տեղեկատվական սադրանքների և կեղծիքների կանխարգելման կարևորությունը: Բացի այդ, նա նշել է ողջ երկրում ավիացիոն անվտանգության վիճակի ուշադիր ուսումնասիրության անհրաժեշտությունը»,-ասված է հաղորդագրության մեջ։
Հաղորդվում է, որ հանրապետության ղեկավարը կառավարական հանձնաժողովին հանձնարարել է ապահովել տուժած օտարերկրյա քաղաքացիներին անհրաժեշտ բժշկական և հոգեբանական օգնության ցուցաբերումը, ինչպես նաև հատուկ ուշադրություն դարձնել Ղազախստանի մահացած քաղաքացիների հարազատներին, ինչպես նաև ապահովել ավիավթարի բազմակողմանի և օբյեկտիվ հետաքննությունը։