կիրակի, հունիս 16
16 / 6 / 2024
Թեհրանը մտադիր չէ կախվածություն ունենալ Ռուսաստանից. Իրանի ԱԳ նախարար

Թեհրանը մտադիր չէ կախվածություն ունենալ Ռուսաստանից. Իրանի ԱԳ նախարար

Իրանը չի պատրաստվում կախվածություն ձեռքբերել Ռուսաստանից ու Չինաստանից, սակայն նա իրականացնում է արտաքին քաղաքականություն՝ երկու կողմերի շահերից ելնելով, կիրակի հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլախիանը, հաղորդում է ՌԻԱ Նովոտսի-ն:

«Մենք չենք ցանկանում Իրանը դարձնել կախյալ Ռուսաստանից ու Չինաստանից, սակայն վարում ենք մեր արտաքին քաղաքականությունն ի շահ երկու կողմերի անկախ հանգամանքից՝ ցանկացած երկիր քանի գաղափար եւ նախաձեռնություն ունի: Մենք, բնականաբար, ողջունում ենք այդ գաղափարները»,- ISNA գործակալությունը մեջբերում է Աբդոլախիանի խոսքերը:

ՌԴ-ն ու Չինաստանն իրականացնում են լայնածավալ առեւտրա-տնտեսական եւ քաղաքական համագործակցություն Թեհրանի հետ: Վերջին տարվա ընթացքում Չինաստանը ներկրել է 17,8 միլիոն տոննա հում նավթ Իրանից: Տարեսկզբին Թեհրանն ու Պեկինը ստորագրել են համաձայնագիր 25 տարով, որով Չինաստանը պարտավորվում է ներդնել 400 միլիարդ դոլար նավթի կայուն մատակարարման համար: Ռուսաստանն արդեն մի քանի տարի զբաղվում է Բուշերում իրանյան ԱԷԿ-ի կառուցմամբ, օգնում է երկրին COVID-19-ի դեմ պայքարում: Ռուսաստանի, Իրանի ու Չինաստանի զինվորականները մասնակցում են համատեղ զորավարժություններում:

Սեպտեմբերի երկրորդ կեսում Շանհայի համագործակցության կազմակերպությունը հավանություն էր տվել Իրանի՝ անդամակցության մասին դիմումին, ինչը, բազմաթիվ փորձագետների կարծիքով, կմեծացնի Իրանի տարածաշրջանային դիրքերը, ինչպես նաեւ կընդլայնի համագործակցությունը ՇՀԿ-ի անդամ երկրների հետ, որոնց թվին են դասվում նաեւ Չինաստանն ու Ռուսաստանը:

  • Կիսվել: