ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Թեհրանն Իսրայելին մեղադրել է փետրվարի 14-ին Իրանում գազատարները պայթեցնելու մեջ

Թեհրանն Իսրայելին մեղադրել է փետրվարի 14-ին Իրանում գազատարները պայթեցնելու մեջ

Իրանի նավթի նախարար Ջավադ Օուջին կառավարության նիստում հայտարարել է, որ իրանական գազատարների դեմ երկու դիվերսիոն գործողությունների համար պատասխանատվություն է կրում Իսրայելը։ Այս մասին հաղորդում է Tasnim գործակալությունը։

Գազատարների վրա պայթյուններ էին իրականացվել փետրվարի 14-ին Ֆարսի, ինչպես նաև Չհարմահալ և Բախտիարիի նահանգներում:

Օուջիի խոսքով՝ «Իսրայելի դավադրությունն ավարտվել է ձախողմամբ», քանի որ ընդամենը մի քանի  խողովակ է վնասվել։

Օուջին հայտնել է, որ գազամատակարարման ցանցը գործում է բնականոն ռեժիմով։

Փետրվարի 14-ին Օուջին լրագրողներին հայտնել էր, որ Իրանի հարավ-արևմուտքում գազատարների պայթյունները հրդեհներ են առաջացրել, սակայն ոչ ոք չի տուժել: Նրա պնդմամբ՝ դիվերսանտների խմբերը գազատարները պայթեցրել էին միանգամից մի քանի վայրերում՝ մի շարք շրջաններում առաջացնելով գազամատակարարման խափանումներ։ 

  • Կիսվել: