հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
 Իսրայելը կպայքարի մինչեւ վերջնական հաղթանակ․ Նեթանյահու

Իսրայելը կպայքարի մինչեւ վերջնական հաղթանակ․ Նեթանյահու

Իսրայելը Գազայի հատվածում կշարունակի պայքարը մինչեւ լիակատար հաղթանակ։ Այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել վարչապետ Բենիամին Նեթանյահուն հունվարի 22-ին պաղեստինյան անկլավում տեղի ունեցած մարտերում ավելի քան 20 զինծառայողի զոհվելուց հետո։

«Երեկ մենք ապրեցինք ամենածանր օրերից մեկը պատերազմի սկզբից ի վեր։ Հանուն մեր հերոսների, հանուն մեր կյանքի մենք չենք դադարի պայքարել՝ մինչեւ վերջնական հաղթանակ»,- նշվել է պետության ղեկավարի աշխատակազմի տարածած հայտարարությունում։

Նեթանյահուն նշել է, որ Իսրայելի Պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) սկսել է մարտական բախումների հետաքննությունը։ «Մենք պետք է անհրաժեշտ դասեր քաղենք եւ անենք ամեն բան, որպեսզի պահպանենք մեր մարտիկների կյանքը»,- ավելացրել է նա։

Հունվարի 23-ին ՑԱԽԱԼ-ի պաշտոնական ներկայացուցիչ Դանիել Հագարին տեղեկացրել է, որ 21 զինծառայող զոհվել է հունվարի 22-ի մարտերի ժամանակ Գազայի հատվածի կենտրոնական մասում։ 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: