ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
ԱՄՆ-ն և Իսրայելը քննարկում են Գազայում ժամանակավոր կառավարության ստեղծման հարցը. Bloomberg

ԱՄՆ-ն և Իսրայելը քննարկում են Գազայում ժամանակավոր կառավարության ստեղծման հարցը. Bloomberg

ԱՄՆ-ն ու Իսրայելը քննարկում են ՄԱԿ-ի աջակցությամբ և արաբական երկրների մասնակցությամբ Գազայի հատվածում ժամանակավոր կառավարություն ստեղծելու հնարավորությունը, հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով իրազեկ աղբյուրներին։

Գործակալության տվյալներով՝ խոսքը այս տարածքներից պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման դուրս մղումից հետո հեռանկարի մասին է։

«Ամերիկացի և իսրայելցի պաշտոնյաները սկսեցին քննարկել հնարավորությունները, ներառյալ ՄԱԿ-ի աջակցությամբ և արաբական կառավարությունների մասնակցությամբ ժամանակավոր կառավարության հնարավոր ստեղծման հարցը», – ասվում է զեկույցում:

Նշվում է, որ քննարկումները դեռ վաղ փուլում են, դրանց հաջողությունը կախված է հետագա զարգացումներից, այդ թվում՝ Գազայում ցամաքային գործողության արդյունքներից։

 

  • Կիսվել: