Ճապոնիայում 7.2 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել, հայտարարվել է ցունամիի վտանգի մասին
Ճապոնիայում 7.2 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել, հայտարարվել է ցունամիի վտանգի մասին: Այս մասին հայտնում է Ճապոնիայի օդերևութաբանական գործակալությունը։
Նշվում է, որ ցնցումները գրանցվել են Աոմորի պրեֆեկտուրայի արևելյան ափին՝ 50 կիլոմետր խորության վրա։
Գերատեսչությունը շեշտել է, որ Ճապոնիայի հյուսիսարևելյան ափին ցունամիի ալիքների բարձրությունը կարող է հասնել երեք մետրի։


