կիրակի, սեպտեմբեր 20
20 / 9 / 2026
Ռուսաստանը Ճապոնիայից պահանջում է իր տարածքից դուրս հանել ամերիկյան հրթիռային համակարգերը

Ռուսաստանը Ճապոնիայից պահանջում է իր տարածքից դուրս հանել ամերիկյան հրթիռային համակարգերը

Ռուսաստանը պահանջել է, որ Ճապոնիան Կյուշու կղզուց դուրս բերի ամերիկյան Typhon ցամաքային միջին հեռահարության հրթիռային համակարգերը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան, հայտնում են ռուսական ԶԼՄ-ները:

Նշվում է, որ ՌԴ ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել Ճապոնիային՝ հայտարարելով, որ «կտրականապես մերժում է նման քայլերը» և պահանջել է այդ զենքերն անհապաղ դուրս բերել տարածքից։

Ռուսաստանի արտաքին գերատեսչությունում ընդգծել են, որ «ԱՄՆ-ի հրթիռային համակարգերի հայտնվելը Ռուսաստանի հեռավորարևելյան սահմանների անմիջական հարևանությամբ ուղղակի սպառնալիք է երկրի ազգային անվտանգության համար և հրահրում է լարվածության աճ ամբողջ Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում»: Մոսկվան զգուշացրել է, որ «իրավունք է վերապահում ձեռնարկել պատասխան ռազմատեխնիկական միջոցներ՝ առաջացող ռիսկերը չեզոքացնելու համար»։

  • Կիսվել: