երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Թայվանի հետ Չինաստանի լիարժեք վերամիավորումը պատմական անխուսափելիություն է. Չինաստանի ԱԳ նախարար

Թայվանի հետ Չինաստանի լիարժեք վերամիավորումը պատմական անխուսափելիություն է. Չինաստանի ԱԳ նախարար

Չինաստանի ԱԳ նախարար Վան Իի հայտարարության մեջ ասվում է, որ Թայվանի հետ Չինաստանի լիարժեք վերամիավորումը պատմական անխուսափելիություն է։ Հայտարարությունը կատարվել է ՝ ի պատասխան ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի Թայվան կատարած այցի:

«Խորհուրդ եմ տալիս ԱՄՆ-ին չերազել Չինաստանի վերամիավորման մեծ գործին խոչընդոտելու մասին: Չինաստանը տարածք չի թողնի Թայվանի անկախության համար հանդես եկող ուժերի գործողությունների համար: Չինաստանի զարգացումը զսպելու համար Թայվանն օգտագործելու փորձերը դատապարտված են ձախողման: Կոչ եմ անում անհապաղ դադարեցնել խաղարկել «Թայվանի խաղաքարտը»՝ Ասիախաղաղօվկիանոսյան տարածաշրջանում անկարգություններ ստեղծելու համար»․ մեկնաբանել է նախարարը։

Նենսի Փելոսին երեքշաբթի երեկոյան ժամանել էր Թայբեյի Սունշան օդանավակայան: Սա ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակի առաջին ուղևորությունն էր կղզի 1997 թվականից ի վեր:

 

  • Կիսվել: