երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Տայբեյն մտադիր Է մեծացնել իր պաշտպանությունը եւ ամրապնդել փոխգործակցությունն ԱՄՆ-ի հետ

Տայբեյն մտադիր Է մեծացնել իր պաշտպանությունը եւ ամրապնդել փոխգործակցությունն ԱՄՆ-ի հետ

Օգոստոսի 3-ին Տայվանի արտաքին քաղաքական գերատեսչությունը հայտարարել Է. «Ներկայիս իրավիճակում կառավարությունը, բացի ռազմական հնարավորությունների մեծացումից, նաեւ սերտ շփումներ եւ փոխգործակցություն կպահպանի ԱՄՆ-ի եւ հայացքներով մոտ մյուս երկրների հետ, համատեղ կպաշտպանի կանոնների վրա հիմնված միջազգային կարգը, կխուսափի տարածշրջանում Էսկալացիայի սաստկացումից, կպահպանի խաղաղությունը, կայունությունը եւ բարգավաճումը Տայվանի նեղուցում, ինչպես նաեւ ամբողջ Հնդկա -խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում»,- նշված Է հաղորդագության մեջ:

Կղզու արտաքին քաղաքական գերատեսչությունը հայտարարել Է, որ Պեկինը շրջանում իր ռազմական ակտիվությամբ մարտահրավեր Է նետել համաշխարհային կարգին, խախտել Է խաղաղությունն ու կայունությունը Տայվանի նեղուցում» Տայբեյում առանձնահատուկ անհանգստություն Է առաջացրել զինավարժանքների անցկացման գոտում օտարերկրյա ինքնաթիռների եւ նավերի մուտքի՝ Պեկինի իշխանությունների արգելքը, ասված Է հաղորդագրության մեջ: Դա, գերատեսչության կարծիքով՝ լրջորն ազդում Է միջազգային առեւտրի եւ լոգիստիկայի վրա: Չնայած Պեկինի կողմից բողոքներին, ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսակ Նենսի Փելոսին օգոստոսի 2-ի երեկոյան ժամանել Է Տայբեյ:

ՉԺՀ-ն բազմիցս նախազգուշացրել Է ամերիկյան կողմին, որ եթե այդ այցը կայանա, չի մնա առանց հետեւանքների, եւ Չինաստանը կձեռնարկի խիստ միջոցներ: Ի պատասխան Պեկինը հայտարարել Է ափի երկայնքով եւ Տայվանի շուրջը վեց շրջաններում մարտական հրաձգություններով եւ հրթիների արձակումներով մի ամբողջ շարք ընդգրկուն ռազմական վարժանքեր սկսելու մասին։

 

  • Կիսվել: