Թրամփը վստահեցնում է՝ ԱՄՆ-ի և Կուբայի միջև էuկալացիա չի լինի
ԱՄՆ-ի և Կուբայի միջև էսկալացիա չի լինի։ Այս մասին ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
«Ո՛չ։ Էսկալացիա չի լինի։ Ես չեմ կարծում, որ դրա անհրաժեշտությունը կա»,- ասել է նա լրագրողներին Վաշինգտոնի մերձակայքում գտնվող Էնդրյուս ռազմաբազայում։
Թրամփը ներկայացրել է մի վարկած, ըստ որի Կուբան մասնատվում է: Մասնավորապես, խոսելով Կուբայի իշխանությունների մասին, նա ասել է. «Այնտեղ քաոս է։ Եվ նրանք կարծես կորցրել են վերահսկողությունը։ Նրանք իսկապես կորցրել են վերահսկողությունը Կուբայի նկատմամբ»:


