Տաջիկստանը սահմանային իրավիճակի հարցով չի դիմել ՀԱՊԿ-ին օգնության․ պարզաբանում
ՀԱՊԿ կազմակերպության մամուլի ծառայությունը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.
«Մի շարք տելեգրամյան ալիքներում ոչ հավաստի տեղեկությունների հրապարակման կապակցությամբ տեղեկացնում ենք, որ տաջիկական կողմը չի դիմել ՀԱՊԿ-ին՝ 2025 թվականի նոյեմբերի 26-ի և 30-ի իրադարձությունների հետ կապված որևէ օգնության համար։
Աֆղանստանի հետ սահմանի ամրապնդման համատեքստում ՀԱՊԿ-ի գծով դաշնակիցների հետ Տաջիկստանի Հանրապետության փոխգործակցությունն ընթանում է համապատասխան նպատակային միջպետական ծրագրի հիման վրա, որը հաստատվել է Աստանայում ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի 2024 թվականի նստաշրջանում»։


