երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Տաջիկստանի հարավային սահմանների մոտ դիտվում է «Իսլամական պետության» զինյալների թվաքանակի ավելացում. Սերդյուկով

Տաջիկստանի հարավային սահմանների մոտ դիտվում է «Իսլամական պետության» զինյալների թվաքանակի ավելացում. Սերդյուկով

ՀԱՊԿ-ը Տաջիկստանի հարավային սահմանների մոտ դիտվում է «Իսլամական պետության» զինյալների թվաքանակի ավելացում: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անդրեյ Սերդյուկովը։

Նրա խոսքով՝ ընդլայնվում է նաև նրանց նախապատրաստման դաշտային ճամբարների ցանցը, և օտարերկրյա զինյալների հիմնական հատվածը կենտրոնացած է Աֆղանստանի հյուսիսային նահանգներում։

Ըստ Սերդյուկովի՝ իրադրության վատթարացմանը կարող է նպաստել միգրացիոն հոսքերի ավելացումը՝ «կառավարական զորքերի և ընդդիմության շարունակվող դիմակայության, ազգային և կրոնական փոքրամասնությունների ճնշումների, ինչպես նաև տնտեսական իրավիճակի վատացման և հումանիտար խնդիրների սրման հետևանքով»:

  • Կիսվել: