Թաիլանդի մի շարք շրջաններում ռազմական դրություն է հայտարարվել
Թաիլանդի ութ շրջաններում ռազմական դրություն է հայտարարվել՝ Կամբոջայի հետ ռազմական բախումների ֆոնին, տեղեկացնում է The Nation թերթը՝ հղում անելով տարածված համապատասխան հայտարարությանը։
Նշվում է, որ սահմանային հակամարտության պատճառով սահմանային պաշտպանության հրամանատարությունը ուրբաթ օրը ռազմական դրություն է հայտարարել երկու նահանգների ութ շրջաններում, որն ուժի մեջ է մտնում անմիջապես։Հայտարարության համաձայն՝ անհրաժեշտ է դարձել ռազմական ուժեր տեղակայել՝ երկիրը արտաքին սպառնալիքներից պաշտպանելու համար՝ Կամբոջայի հետ ռազմական բախումներով պայմանավորված։
Հաղորդվում է նաև, որ այս գործողությունը կարևոր է երկրի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, ինչպես նաև Թաիլանդի քաղաքացիների կյանքն ու ունեցվածքը պաշտպանելու համար։


