չորեքշաբթի, նոյեմբեր 4
4 / 11 / 2026
Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալն ու Իրանի դեսպանը քննարկել են քաղաքաշինության ոլորտում համագործակցության խորացման հարցեր

Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալն ու Իրանի դեսպանը քննարկել են քաղաքաշինության ոլորտում համագործակցության խորացման հարցեր

Քաղաքաշինության կոմիտեում հյուրընկալել են Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամիի գլխավորած պատվիրակությանը։

Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Վահան Միսակյանը և կոմիտեի նախագահի խորհրդական Հովսեփ Հովեյանը ներկայացրել են կոմիտեի գործունեության հիմնական ուղղությունները:

Կարևորվել է երկու երկրների միջև քաղաքաշինության ոլորտում ձևավորված համագործակցության խորացումը։

Անդրադառնալով Հայաստանում շինարարության մեծ ծավալներին՝ դեսպանն ընդգծել է, որ իրանական ընկերությունները սարքավորումների, նյութերի և ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման իրենց փորձը պատրաստ են ներդնել հայկական ընկերությունների հետ համատեղ ծրագրերում։

Հանդիպման ընթացքում վերահաստատվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի և ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարարության միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրով նախանշված ուղղություններով աշխատանքների իրականացման պատրաստակամությունը։

  • Կիսվել: