երեքշաբթի, հուլիս 14
14 / 7 / 2026
Սունակն ու Աբասն ընդգծել են, որ ՀԱՄԱՍ-ը չի ներկայացնում Պաղեստինի ժողովրդին

Սունակն ու Աբասն ընդգծել են, որ ՀԱՄԱՍ-ը չի ներկայացնում Պաղեստինի ժողովրդին

Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը Կահիրեում հանդիպել է Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասին, հայտնել է բրիտանական կառավարության մամուլի ծառայությունըտեղեկացնում է Reuters-ը։

Նշվում է, որ Սունակն ընդգծել է Գազայի հատված օգնություն հասցնելու կարևորությունը, ինչպես նաև անհրաժեշտությունը, որ ՀԱՄԱՍ-ը և Իսրայելը հակամարտության ընթացքում խուսափեն զոհերից քաղաքացիական բնակչության շրջանում: 

Սունակի մամուլի ծառայությունը նաև հայտնել է. ՛՛Առաջնորդները դատապարտել են ՀԱՄԱՍ-ի ահաբեկչությունը և ընդգծել, որ շարժումը չի ներկայացնում Պաղեստինի ժողովրդին։ Վարչապետն ընդգծել է իր հանձնառությունը՝ Գազա մարդասիրական հասանելիությունը բացելու հարցում՛՛:

 

  • Կիսվել: